Երեկ՝ ապրիլի 13-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության 2021 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձավ Արցախի բանակցային գործընթացին։ Նա նշեց, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին բանակցել է կոնֆլիկտի լուծման փուլային տարբերակի շուրջ։ Ավելի ուշ Սարգսյանն արձագանքեց Փաշինյանին՝ ընդգծելով՝ իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում չի բանակցել այդ տարբերակի շուրջ։ Այսօր արդեն Սերժ Սարգսյանը գաղտնազերծեց բանակցային գործընթացին առնչվող …

