Կենացների մակարդակով կարևորում են արվեստը, բայց հատկացնում են ամոթալի գումարներ. Կարեն Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Բոլորը

«Ինչպես շատ ասպարեզներ Հայաստանում, հայկական կինոն էլ խմորման, անցումային փուլում է: Ունենք առանձին լավ ֆիլմեր, բայց դժվար է ասել, որ ունենք կինո` որպես ալիք: Երկար ժամանակ մարդիկ նայում էին հայկական ֆիլմեր, բայց ինքնաիդենտիֆիկացիայի բացակայություն կար, նրանք ապրում էին նոր Հայաստանում, նոր Երևանում, բայց դրա արտացոլումն էկրանին չէին տեսնում: Հիմա գոնե ունենք սերունդ, որը փորձում է այս օրը պատկերել»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Կարեն Ավետիսյանը:

Նա անդրադառնում է կինոյի ոլորտին Ազգային կինոկենտրոնի կողմից տրամադրվող գումարներին.

«Դրանք ամոթալի գումարներ են: Մեր բոլոր ֆիլմերին մեկ տարում տրամադրվող գումարով Եվրոպայում ընդամենը մեկ ֆիլմ է նկարվում: Այս պատկերը եղել է բոլոր իշխանությունների օրոք:

Ցավոք, Հայաստանում մշակույթը երկրորդական, ստվերային գոտում է եղել բոլոր իշխանությունների օրոք: Կենացների մակարդակով կարևորում են արվեստը, բայց հենց հերթը հասնում է սուբսիդավորմանը, հետ են կանգնում»:

Կարեն Ավետիսյանը խոսում է նաև առաջիկայում սպասվելիք «Ոսկե Ծիրան» 19-րդ կինոփառատոնի մասին, որին ներկայացված է լինելու 20 հայկական ֆիլմ. «Մեզ մոտ արդեն միջազգային դպրոց ստեղծելու գաղափար է խմորվում, փառատոնը կդառնա հարթակ դրսից եկած հյուրերի և մեր պոտենցիալ ուսանողների համար: Եթե նախկինում յոթ օր տևող վարպետության դասեր էին անցկացվում, հիմա արդեն պլանավորում ենք, որ դրանք ամբողջ տարվա կտրվածքով կազմակերպվեն»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան