Ուկրաինայի պատերազմն այս կամ այն չափով վատթարացրել է 1․7 միլիարդ մարդու վիճակը, որոնց մեկ երրորդն արդեն աղքատության շեմից ցածր է։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է Նյու Յորքում հրավիրված մամուլի ասուլիսում, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Նրա խոսքով՝ պատերազմը խափանումներ է առաջացրել համաշխարհային պարենային, էներգետիկ և ֆինանսական համակարգերում, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի …

