Արցախում տեխնոդպրոց կբացվի

Լուրեր

09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
Բոլորը

Գյումրիում անցկացվող Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում հայտարարվեց՝ այս տարվա  ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված 29-ամյա Սոնա Մնացականյանի՝ Արցախում տեխնոդպրոց բացելու կիսատ մնացած երազանքը պարտադիր կյանքի կկոչվի։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Գյումրիում Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում  հայտարարեց Instigate mobile-ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը՝ տեղեկացնելով, որ այս նպատակի համար «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության (www.supportourheroes.am) հետ համատեղ իրականացվում է  «Թևեր» դրամահավաքը ՝ կյանքի կոչելու Սոնա Մնացականյանի կիսատ թողնված երազանքը։ «Սոնան ուներ ծրագրեր, որոնց  մի մասին մենք ծանոթ էինք, մի մասին, ցավոք, ոչ: Վերջին կարևոր ծրագրերից մեկը Արցախում տեխնոդպրոցն էր՝ իր կողմից մշակված կրթական ծրագրով»,- նշեց Սպարտակ Կյուրեղյանը:

«Թևեր»-ը Սոնայի մշակած ծրագիրн է, որի գաղափարն է գյուղական համայնքներում միասնական ՏՏ կենտրոններ ստեղծելը։

«Տեխնոդպրոցի ծրագիրը շարունակվում է, և մենք պարտավոր ենք անել այնպես, որ այդ գործն իրականանա։ Այդ առիթով մենք նախաձեռնել ենք դրամահավաք, որպեսզի իրականացնենք այն երազանքները և նպատակները, որ Սոնան ուներ»,- ասաց Սպարտակ Կյուրեղյանը` հիշեցնելով, որ անցած տարի անցկացված տեխնոշաբաթի շրջանակներում կրկին ունեցել են դրամահավաք, որի արդյունքում Կարմիր շուկայում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

«Թևեր»-ի անդրանիկ կենտրոնը, որը բացվելու է Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում, անվանակոչվելու է ի հիշատակ Սոնա Մնացականյանի։

Կենտրոնի ծրագրի կայացման համար անհրաժեշտ է ընդհանուր $107,000-ին համարժեք ՀՀ դրամ, որի մի մասն արդեն տարբեր հանգանակությունների շնորհիվ հավաքվել է։

Tech Week Gyumri 2022֊ի շրջանակներում կազմակերպվում է դրամահավաք, որի շրջանակներում նախատեսվում է հավաքել $25.000: