Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։ Ձեր՝ պետական գործունեության հարուստ փորձը, կրեատիվ որոշումների ընդունմամբ կոնկրետ արդյունքներ արձանագրելու տրամադրվածությունը Ձեր հանդեպ համընդհանուր խորը հարգանք են ձևավորել։ Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված վստահության …