Ո՞ր առարկաներն են «ջրից չոր դուրս եկել». քննական անմխիթար պատկեր՝ աշխարհագրության, կենսաբանության գծով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
Բոլորը

Հունիսի 7-ից մեկնարկած ընդունելության քննություններին մասնակցում է 13․573 դիմորդ՝ նախորդ տարվանից 453-ով ավելի: Ուսումնական այս տարում «Հայոց լեզու և հայ գրականություն», «Անգլերեն» առարկաներից միասնական քննություններ հանձնողների թիվն ավելացել է ավելի քան 1000-ով։ Նախորդ տարվա համեմատ՝ դրական տեղաշարժ կա «Մաթեմատիկա» հանձնողների գնահատականներում, փոխարենն անմխիթար պատկեր է գրանցվել, օրինակ, «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու» առարկաների գծով:

Իսկ ի՞նչն է պատճառը, որ որոշ առարկաներ ավելի գրավիչ են դիմորդների համար, հեշտ հաղթահարելի, իսկ որոշները` ոչ այնքան: Հատկապես բնագիտական առարկաների գծով ցուցանիշները տարեցտարի ավելի մտահոգիչ են դառնում: Ու թեև ավելացել է այդ առարկաներից քննություն հանձնողների թիվը, որակական պատկերն առանձնապես չի փոխվել. օրինակ` կենսաբանություն առարկայի գծով 7,5-ից ցածր միավոր հավաքածների թիվը, նախորդ տարվա համեմատ, զգալի ավելացել է․ 274-ի փոխարեն՝ 420:

«Հատկապես բժշկական մասնագիտությունների գծով դիմորդների համար այնքան էլ հեշտ չէ հաղթահարել «Կենսաբանություն» առարկայի քննությունը։ Տարիներ շարունակ դիմորդները միշտ կենսաբանությունից ավելի բարձր միավորներ են հավաքել, քան քիմիայից, բայց արդեն երկրորդ տարին է՝ հակառակ իրավիճակն է»,- ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

«Աշխարհագրություն» առարկայի գծով ևս անմխիթար պատկեր է գրանցվել: Եթե նախորդ տարում 18-20 միավոր է ստացել դիմորդների 23 տոկոսը` 43 հոգի, ապա այս տարի` ընդամենը 8, 8 տոկոսը` 11 հոգի:

«Նախորդ տարի ատեստավորման ժամանակ ամենացածր արդյունքը հենց աշխարհագրությունից գրանցվեց։ Նախկինում դիմորդներն ընտրում էին այս առարկան, քանի որ տնտեսագիտական գծով կրթական ծրագրերի շրջանակում այն կամընտրական առարկա էր։ Բայց վերջին տարիներին առարկայի վիճակը բոլոր պարամետրերով վատանում է»,- նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Ցուցանիշները զգալի անկում են ապրել նաև «Ռուսաց լեզու» առարկայի պարագայում: Եթե նախորդ տարի դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների ավելի քան 7 տոկոսը` 19 հոգի, ապա այս տարի` 17 տոկոսը` 56 հոգի: Այս առարկայից 18-20 միավոր է հավաքել ընդամենը 5 հոգի՝ նախորդ տարվա 27-ի համեմատ: Ինչպես հայտնի է` այս տարի հայտագրման արդյունքում ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից՝ 5587 դիմորդով, երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5429, երրորդ տեղում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան է՝ 5253 դիմորդով:

Այս տարի, ի դեպ, կամընտրական առարկաների դեպքում, օրինակ, տնտեսագիտական գծով կրթական ծրագրերի դիմորդները նախապատվությունը հաճախ տվել են հայերենին, ոչ թե օտար լեզվին:

Փորձագետի խոսքով` որպեսզի կամընտրական առարկաների դեպքում դիմորդները չվազեն անգլերենի հետևից, պետք է կա´մ բարդացնել անգլերեն առարկայի թեստերը, կա´մ ավելի դյուրին դարձնել մայրենիի թեստերը: Ինչ վերաբերում է մաթեմատիկային, նախորդ տարվա համեմատ՝ մի փոքր բարձրացել է միջին միավորը` շուրջ 10.5-ից դառնալով 11,4, նվազագույն շեմը չհաղթահարած դիմորդների թիվը իջել է 2 տոկոսով, շուրջ 1 տոկոսով էլ բարձրացել է 18-20 միավոր հավաքածների թիվը:

Հայտնի է, որ հայաստանյան բուհերի ավելի քան 160 մասնագիտությունների գծով այս տարի դիմորդներ չկան: Օրինակ` անգելերենը շարունակում է, այսպես ասած, «խժռել» մյուս օտար լեզուներին: ԵՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանն այն համոզման է, որ կրթական ծրագրերի առումով բուհերը պետք է խոշորացման գնան: ԵՊՀ-ում, օրինակ, այս տարի 520 թափուր տեղ կա, որից 20-ը` անվճար: Թափուր տեղերն առկա են 30 կրթական ծրագրերի գծով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան