ԱՄՆ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան առանցքային դերակատարում ունի Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանի պատասխանատվության կանչելու հարցում, գրում է «Ահվալ» գործակալությունը։ Թուրքիան ու ԱՄՆ-ն կարևոր երկկողմ գործընկերներ են ընդհանուր շահերով։ Նման հայտարարություն է արել ճեպազրույցում ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։ Նա նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հյուրընկալելու է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին մայիսի 18-ին …

