Աջակցեք մեզ
Լուրեր
Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 33-ամյա Աննա Հակոբյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել Մաշտոցի կամ մոտակա բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է Կիևի մարզում ռուսական բանակի ռազմական հանցագործությունները։ Խոսքը Բորոդյանկայի վրա օդային հարվածների և այլ քաղաքներում ու գյուղերում, այդ թվում՝ Բուչայում և այլ բնակավայրերում արտադատական մահապատիժների մասին է: Այս մասին ասված է Amnesty International-ի նոր զեկույցում։ Օրինակ՝ Բուչայում և Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող մի քանի այլ քաղաքներում ու գյուղերում կազմակերպությունը արձանագրել է …
Մայիսի 7-ին` ժամը 07:33-ին, Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են: Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու …
Մեծ Բրիտանիայի Առողջապահության Գործակալությունը (UKHSA) արձանագրել է կապիկների ջրծաղիկով մարդու վարակման դեպք, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Հիվանդը վերջերս վերադարձել է Նիգերիայից, որտեղ ենթադրվում է, որ նա վարակվել է նախքան Մեծ Բրիտանիա մեկնելը: Կապիկների ջրծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է մարդկանց։ Սովորաբար մարդկանց մեծ մասը ապաքինվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ …
Սև ծովում գտնվող բնական գազի պաշարները կբավականացնեն 45 տարվա համաշխարհային պահանջարկը բավարարելու համար, հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը: Քաղաքական գործչի խոսքով՝ Թուրքիան սևծովյան ափին գտնվող խոշոր հանքավայրերում բնական վառելիքի խոշոր պաշարներ ունի։ «Սև ծովում բնական գազի պաշարներն այժմ գնահատվում են 540 մլրդ խորանարդ մետր։ Սա միայն …
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայի հյուսիսում Քրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 11 զինյալների չեզոքացման մասին: «Մեր հերոսական թուրքական զինված ուժերը շարունակում են ոչնչացնել ահաբեկիչների օջախները Սիրիայի հյուսիսում։ Չեզոքացվել է ՔԱԿ 11 ահաբեկիչ, որոնք վճռական էին «Խաղաղության աղբյուր» և «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանների վրա հարձակվելու համար»,- ասված է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: Թուրքիայում արգելված …
Ռուսաստանի 85 տարածաշրջաններից 77-ում անտառային հրդեհներ են մոլեգնում, 46-ում իշխանությունները հատուկ հակահրդեհային ռեժիմ են սահմանել: Ինչպես փոխանցում է DW-ն, այս մասին մայիսի 7-ին հայտնել է «МИР 24» հեռուստաալիքը։ ՏԱՍՍ գործակալության տվյալներով ՝ առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Կրասնոյարսկի երկրամասում։ Ինչպես հայտնել են ՌԴ ԱԻՆ-ում, հրդեհվել է ավելի քան 16 բնակավայրերի շուրջ 200 շինություն, այդ թվում՝ …
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է ԵՄ հետ արդեն հաստատված համագործակցությունն ու Եվրամիության կողմից մարզում իրականացրած ծրագրերը տարբեր ուղղություններով․ « Բարով եք եկել Շիրակի մարզ, տիկին դեսպան։ Ուրախ ենք ձեզ հյուրընկալելու և Շիրակի զարգացմանն առնչվող …
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 2, 4, 4/1, 6, 8, 10, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 27 շենքեր, Գալշոյան փ. 2, 4, 46, 48, 50 շենքեր, Մառի փ. …
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր …