Երիտասարդների տներ՝ Էջմիածնում ու Արմավիրում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մոդելով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ երեկ պաշտոնապես բացվեցին «Էջմիածնի երիտասարդների տուն» ու «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնները։

Դրանք ոչ ֆորմալ կրթություն ապահովող կառույցներ են։ Երիտասարդների առաջին տունը պիլոտային ծրագրով բացվել էր Գյումրիում 2018 թվականին, երկրորդը՝ հիմվել Սպիտակում երկու տարի առաջ։

Էջմիածնի և Արմավիրի երիտասարդական կենտրոնները ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ապահով կենտրոնների մոդելով՝ այդ համայնքներում բնակվող ավելի քան 700 դեռահասների և երիտասարդների համար։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր ելույթում ասաց․ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ում աշխատելու դեպքում նման իրադարձությունները մեզ համար հատուկ օրեր են, հատուկ իրադարձություններ են, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե որքան կարևոր է դեռահասների ու երիտասարդների համար սեփական տարածք ունենալը։

Սրանք ապահով վայրեր են, որտեղ դեռահասները հավաքվում են, ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն ունենում, փորձում լուծել համայնքային խնդիրները, սովորում աշխատել թիմով, ձեռք բերում 21-րդ դարի հմտություններ և այլն:

Մենք գիտենք, որ այս ամենի շնորհիվ մեծանում է դեռահասների դիմակայունությունը, և սա կարևոր դերակատարում է ունենում դեռահասներին ընդհանուր հոգեսոցիալական

աջակցություն տրամադրելու հարցում, իսկ անհրաժեշտության դեպքում, կենտրոնների միջոցով ավելի նեղ մասնագիտացված աջակցություն տրամադրելու»։

Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի տնտեսական համագործակցության հարցերով երկրորդ քարտուղար Րիկա Օնոդերան էլ նշեց․ «Ճապոնիայի կառավարությունը նախորդ տարի որոշեց անհետաձգելի դրամաշնորհային օգնություն տրամադրել Հայաստանին՝ հումանիտար անհապաղ կարիքները հոգալու համար։

Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելիս մենք առանձնակի կարևորում ենք կրթական ոլորտը, քանի որ կարծում ենք՝ երեխաները անգին գանձեր են, և կրթությունը երկրի զարգացման հիմք է։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս երիտասարդական տները երկար ժամանակ կծառայեն որպես կարևոր կրթական կենտրոններ Էջմիածին և Արմավիր համայնքների երիտասարդների համար։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է Հայաստանի կողքին լինել երկրի հետագա զարգացման ճանապարհին»,-ասաց դեսպանատան ներկայացուցիչը։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ պատմեց, թե ինչպես են 12 տարի առաջ իրենց թիմով ուսումնական այցեր սկսել եվրոպական շուրջ 16 երկրներ, ուսումնասիրել դեռահասներին կրթելու, զարգացնելու լավագույն մեթոդները, բաց երիտասարդական աշխատանքը ու դրանք կիրառել մեր երկրում։

«Այդ ժամանակ մեր միջազգային գործընկերները, ինչու չէ, նաև տեղի շատ գործընկերներ, որոնք երիտասարդական ու կրթության ոլորտում գործունեություն էին ծավալում,չէին հավատում, որ դա կիրականանա։ Այսօր, իհարկե, պատիվ ունեմ ներկա լինելու Հայաստանում երիտասարդական 3-րդ և 4-րդ տների բացմանը։ Սա մեզ համար մեծ պատասխանատվություն է»,-ասաց Արթուր Նաջարյանը։

ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի կարծիքով էլ երիտասարդական տները առանցքային կառույցներ են համայնքների համար։

«Ես վստահ եմ, որ այս կենտրոնները երիտասարդների կարողությունների բացահայտման, դրանց զարգացման, քաղաքացիական կեցվածքի ձևավորման և դրսևորման համար կդառնան կարևորագույն հարթակ։

ՀՀ-ն կառավարության ծրագրում 2021-2026 թվականների համար ամրագրել է երիտասարդական քաղաքականության ոլորտում կարևորագույն դրույթներ, այնտեղ առաջնայինը մարզաբնակ երիտասարդների համար նրանց կարողությունների զարգացումն ու իրացումն է, այս կենտրոնների ամբողջ բովանդակությունը դրա մասին է»,-ասաց փոխնախարարը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ մինչև տարեվերջ պաշտոնապես կբացի նաև Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հիմնված երիտասարդների տունը։

Նշենք, որ համայնքապետարանները ևս ակտիվ մասնակցություն են ունենում երիտասարդների տների ստեղծմանը․ համապատասխան տարածք, վերանորոգման ու կենտրոնների պահպանման ծախսեր հատկացնում։

Արմիկ Մովսիսյան