Արսեն Գասպարյանն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Գասպարյանը: Ընտրությունը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 29-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում: Արսեն Գասպարյանը Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել 2022թ-ի հունվարի վերջին․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Արսեն Գասպարյանը ներկայացրեց վեց ամսվա ընթացքում Բուսաբանության ինստիտուտում կատարած աշխատանքները: Նա նշեց, որ վերանորոգվել է Հնէաբուսաբանության թանգարանի ֆասադային հատվածը, նորոգվել է Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի տարածքը: Մեկնարկել են Արմեն Թախտաջյանի կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքները: Մեկնարկել է թափոնների տեսակավորման գործընթացը. տեղադրվում են թափոնամաններ: Ստեղծվել է բուսաբանական արահետ՝ կահավորված անհրաժեշտ ցուցանակներով: Մեկնարկել է նոր փայտե կառուցվածքներով խաղահրապարակի ստեղծման ծրագիրը: «ԲՈՒՆ» հեռուստաընկերության հետ համատեղ ստեղծվում է բույսերի մասին պատմող հաղորդաշար: Հերբարիումում տեղադրվել է հակահրդեհային համակարգ: Ստեղծվել են արագ արձագանքման խումբ և տարհանման պլաններ: Իրականացվում են էկոկրթական միջոցառումներ, էքսկուրսիաներ: Բուսաբանության ինստիտուտը ներգրավվել է «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման, Քաղաքային կանաչ ենթակառուցվածքների կառավարում կլիմայի փոփոխության ակնկալվող մարտահրավերների շրջանակում քաղաքապետարանների կարողությունների զարգացման ծրագրերում:

Արսեն Գասպարյանը նշեց, որ նախատեսվում է Երևանի բուսաբանական այգու սահմանների ճշգրտում, ինստիտուտի գիտաշխատողների տպագրությունների ավելացում Scopus/Web of Science շտեմարաններում, երիտասարդ գիտնականների համար ծրագրերի և միջոցառումների իրականացում, նոր լաբորատորիաների հիմնում և սարքավորումներով լաբորատորիաների վերազինում: Բնապահպանական ծրագրերից և ծառայություններից նախատեսվում է Ex-situ պահպանություն, վտանգված տեսակների վերաբնակեցում, կենսաբազմազանության մոնիթորինգ, տնկարանային և ջերմոցային տնտեսության վերականգնում, կանաչապատում և բույսերի վաճառք, խորհրդատվական ծառայությունների մատուցում:

Արսեն Գասպարյանը ծնվել է 1983թ-ին՝ Երևանում: 2001-2003թթ-ին անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, դոկտորանտուրան անցել է Բեռլինի Ազատ համալսարանում: Եղել է նույն համալսարանի Բուսաբանական գիտությունների «Դալեմ» գիտահետազոտական կենտրոնի անդամ:

Արսեն Գասպարյանը 2007-2012թթ-ին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնում, 2009-2016թթ-ին եղել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ, 2016թ-ից ընդգրկված է եղել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) բնապահպանական ծրագրերում, 2020թ-ից ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում քարաքոսերի հետազոտման ու պահպանության գիտական խմբի ղեկավարն է: Նա դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում, անդամակցում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիային (International Lichenological Association), Սնկերի պահպանության միջազգային միությանը, (International Society for Fungal Conservation):

Արսեն Գասպարյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, 12 գիտական հոդվածի, 2 մենագրության, 5 թեզիսի հեղինակ է: Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականներ Էմմանուել Սերյուզիոն, Նիկոլաս Մագեյնը և հոլանդացի գիտնական Պիտեր վան դեն Բումն իրենց հայտնաբերած քարաքոսի Ramalina ցեղի նոր տեսակն անվանակոչել են ի պատիվ Արսեն Գասպարյանի՝ Ramalina arsenii: