Կառավարությունը հաստատել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Ըստ հիմնավորման, հանրային կառավարման համակարգի խորքային բարեփոխումների համապարփակ օրակարգի ընդունումն ու իրագործումն անբեկանելի առաջնահերթություն է՝ որպես երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովող առանցքային նշանակության նախապայման և երաշխավոր: Ռազմավարությամբ առաջին …

