ՌԴ-ն Իրանի լրտես-արբանյակը սկզբնական փուլում ինքն է օգտագործելու՝ Ուկրաինայի դեմ․ Washington Post

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

«Ռոսկոսմոսը» հայտարարել էր օգոստոսի 9-ին Բայկոնուրից իրանական «Խայամ» արբանյակի արձակման մասին։ Սակայն  արևմտյան հատուկ ծառայությունների աղբյուրները Washington Post-ին պատմել են, որ սկզբնական փուլում՝ մի քանի ամիս կամ ավելի շատ, Ռուսաստանն ինքն է մտադիր օգտագործել այդ արբանյակը, առաջին հերթին՝ Ուկրաինայի դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ արբանյակն ունի բարձր լուծաչափով տեսախցիկ, թեև այս ցուցանիշով զիջում է ամերիկյան կամ իսրայելական հետախուզական արբանյակներին, ինչպես նաև ունակ է տեսախցիկն ուղղել կոնկրետ օբյեկտի վրա։

Ամերիկյան հատուկ ծառայություններն ուշադրությամբ հետևում են իրանական արբանյակային ծրագրի զարգացմանը։ Նրանք գտնում են, որ Իրանը ծրագրում է իր նոր սարքն օգտագործել Պարսից ծոցի արաբական երկրներին ու Իսրայելին հետևելու համար։

Հավելենք, որ «Ռոսկոսմոսը» հայտարարել էր, որ օգոստոսի 9-ին «Սոյուզ-2,16» հրթիռը Բայկոնուրից ուղեծիր է դուրս բերելու Իրանի «Խայամ» հեռահար զոնդավորման արբանյակը։ Նշվում է, որ կրող հրթիռի արձակումը տեղի է ունենալու Իրանի պատվերով։ Արբանյակը ևս պատրաստվել է «Ռոսկոսմոսի» կառույցների մասնագետների կողմից։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում մասնակցում էր Սիրիայի հարցով Թուրքիայի ու Իրանի նախագահների հետ եռակողմ գագաթնաժողովի։

Էմմա Չոբանյան