Ուկրաինան առաջին անգամ սկսում է ակտիվորեն որոշել պատերազմի ընթացքը․ ISW

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Ուկրաինան գրավում է ռազմավարական նախաձեռնությունը և ստիպում Ռուսաստանին վերաբաշխել ուժերը և փոխել առաջնահերթությունները՝ ի պատասխան Ուկրաինայի հակահարձակողական գործողությունների, ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետների հերթական զեկույցում։

Ռուսական բանակն ավելի ու ավելի շատ անձնակազմ և տեխնիկա է տեղափոխում Խերսոնի և Զապորոժիեի շրջաններ՝ ի վնաս Սլովյանսկի և Սևերսկի գրավման ջանքերին, որոնցից նրանք, կարծես թե, հրաժարվել են։ Ռուսաստանը նաև Ուկրաինայի այլ շրջաններից Ղրիմ է տեղափոխում ռազմական տեխնիկա, մասնավորապես՝ հրետանի և ինքնաթիռ։

Նախկինում ռուսական ուժերն արդեն հետ էին քաշել կամ դադարեցրել հարձակողական գործողությունները Խարկովի և հարավի ուղղությամբ՝ Լուգանսկի շրջանի գրավմանն առաջնահերթություն տալու համար, սակայն դա արել էին սեփական նախաձեռնությամբ՝ ելնելով հրամանատարական առաջնահերթություններից։

Այժմ, ինչպես գրում են ռազմական վերլուծաբանները, ռուսական ուժերը, կարծես, արձագանքում են Խերսոնի շրջանում ուկրաինական հակահարձակման սպառնալիքին, այլ ոչ թե միտումնավոր ընտրում են թիրախներ՝ իրենց ջանքերը կենտրոնացնելու համար:

Նույնիսկ այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը պատերազմի սկզբում կասեցրեցին Կիևը գրավելու ռուսական փորձերը, ռուսական բանակն ազատ էր ընտրելու, թե որտեղ կենտրոնացնի իր գործողություններն արևելքում:

Խերսոնում Ուկրաինայի հակահարձակումը և այդ հակահարձակման առաջին գործողությունների նախապատրաստումը, ընդհանուր առմամբ, ռուսական ուժերի կտրուկ թուլացման հետ միասին, կարծես թե թույլ են տալիս Ուկրաինային առաջին անգամ սկսել ակտիվորեն որոշել պատերազմի ընթացքը, եզրակացնում է ISW-ն։

Տաթև Ֆռանգյան