ՀԱՊԿ երկրների ղեկավարները կարևոր են համարում մայրցամաքում լարվածության թուլացումը, հաստատում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն հաստատելու իրենց պատրաստակամությունը։ Այս մասին ասվում է համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Կրեմլի պաշտոնական կայքը։ «Գիտակցելով Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու մեր պատասխանատվությունը՝ մենք ընդգծում ենք մայրցամաքում լարվածության նվազեցման կարևորությունը և հաստատում ենք մեր պատրաստակամությունը գործնական համագործակցություն հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքի …

