ԱՄՆ կոնգրեսականը դատապարտել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան
Քաղաքականություն
09.08.2022 | 12:48ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախի ժողովրդի դեմ:
«Մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի դեմ։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լինդա Սանչեսը: