Մարտի 24-ի գիշերը Գյումրու Գորկու փողոցում երեք երիտասարդներ ծեծի են ենթարկել Մոսկվայից Գյումրի ժամանած զբոսաշրջիկ Ռ․ Ջեյմսին։ Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ «Օտարերկրացուն «քթի և դեմքի պատռած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ ամբուլատոր բուժօգնություն ցուցաբերելուց, վերքերը մշակելուց հետո դուրս են գրել։ Նա հիվանդանոց չի պառկել, իր …