ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողի հարցերին` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ։ «Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ՝ Բրյուսելում, նախագահելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը։ Անչափ գոհացնող է, որ չնայած առկա իրողություններին և բազմաթիվ մարտահրավերներին, մեզ հաջողվում է ապահովել տարբեր մակարդակներում մեր բանակցությունների և համագործակցության շարունակականությունը։ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհուրդը, իսկապես, եզակի …

