Հաշմանդամություն ունեցողների համար խելամիտ հարմարեցումների նախագիծը, ըստ փորձագետների, խնդրահարույց է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

Լինում են իրավիճակներ, երբ մարդն իսկապես կարող է մեծ ձեռքբերում համարել աշխատանքային նվազագույն հարմարավետության ապահովումը։ Սա հենց այդ դեպքերից է։ 54-ամյա Հակոբ Դիլանյանը 2005 թվականին ավտովթարի հետևանքով է հաշմանդամություն ձեռք բերել, տեղաշարժվում է անվասայլակով։ Մինչ այդ աշխատել է տարբեր ընկերություններում, պարենային արտադրանքի ապրանքագետ է։ Վթարից հետո մի քանի տարի անհույս աշխատանք էր փնտրում և աշխատանք գտավ փողոցներում տեղադրված տեսախցիկների հսկողություն իրականացնող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում։ Այստեղ հաշմանդամություն ունեցող 27 անձ է աշխատում, նրանցից 9-ը անվասայլակով է տեղաշարժվում, մյուսներն ամենատարբեր խնդիրներն ունեն։

Խելամիտ հարմարեցումներ պետք է բոլոր գործատուներն ապահովեն․ գործադիրը հավանություն է տվել համապատասխան նախագծին՝ սահմանելով ընթացակարգերը, ժամկետները, թե ինչպես պետք է անձը պահանջի հարմարեցում և ինչպես պետք է գործատուն ապահովի դրանք։

Նախկինում գործող պետական ծրագրով պետությունը գործատուին գումար էր հատկացնում խելամիտ հարմարեցումների համար։ Արմեն Ալավերդյանն ասում է՝ ինքը նույնպես, որպես գործատու, օգտվել է այդ ծրագրից, սակայն նոր փոփոխությունը դժվար թե հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը լուծի։

Ընդունված նախագծում այլ խնդիրներ է մատնանշում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակրգող Մուշեղ Հովսեփյանը: Ընդգծում է՝ այն չի քննարկվել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, բացի այդ, նախագծից հանվել է խելամտության չափանիշը։

Ընդունված տարբերակում գործատուն կարող է մերժել, եթե հիմնավորի, որ պահանջված խելամիտ հարմարեցումն անհարկի ֆինանսական բեռ է իր համար։ Փորձագետն ընդգծում է՝ նախ սա գնահատողական եզրույթ է, բացի այդ, սահմանվել է շեմ՝ այդ ծախսերը չպետք է գերազանցեն ընդհանուր ծախսերի 5 տոկոսը, ինչը մեծ թիվ է։

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում «Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի» կողմից իրականացվել է ելակետային ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզել ՀՀ-ում բնակչության աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակը, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց: Հարցերից մեկն էլ նպատակ ուներ պարզել՝ որքանով են աշխատատեղերը հարմարեցված։ Հարցվածների 59,2 տոկոսը նշել է, որ հարմարեցված չէ, 20 տոկսոը որոշակիորեն հարմարեցված է, 17 տոկոսի դեպքում է միայն լիովին հարմարեցված եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան