Բաքուն երեք նպատակ է հետապնդում՝ ԼՂ-ում իրավիճակը սրելով․ Միջազգային ճգնաժամային խումբ

Լուրեր

19.08.2026 | 13:10
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց 4 մեդալով
19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:48
Ակցիա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:25
Կանդազը Ղարաբաղից բերվել է ՀՀ՝ քաղաքացիներին ջարդելու, ծեծելու համար․ Ալեքսանյանը՝ Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:18
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալի տանը խուզարկություն է․ հայտարարվել է «հանցավոր կազմակերպության բացահայտման» գործողության մասին
19.08.2026 | 12:10
Ավտոդպրոցում սովորելը պարտադիր կդառնա // «Ռոսսելխոզնադզոր»-ը ՀՀ-ից զեկույց է ակնկալում․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 12:10
Արման Եղոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:06
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:04
Ալեն Սիմոնյանն առաջին հանդիպումն է ունեցել ԱԽ քարտուղարի պաշտոնում
19.08.2026 | 12:03
Ինչո՞ւ էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ դժվար ժամանակահատվածում ապրում Երևանում․ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:57
Forbes. Ամենաթանկ ֆուտբոլային ակումբներն աշխարհում
19.08.2026 | 11:48
Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարն ընտրություններ անցկացնելու կոչ է արել և քննադատել իշխանություններին
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրելով՝ Բաքուն ռազմական գործողությունն անվանել է «վրեժ» իր զինվորի սպանության համար, որը, ըստ Ադրբեջանի պնդումների, գրանցվել է հայկական հարձակման արդյունքում, սակայն նրա գործողությունները, ըստ երևույթին, պայմանավորված են տեղում տիրող իրավիճակից դժգոհությամբ: Բաքուն երեք նպատակ ունի, որին ցանկանում է հասնել կա՛մ ուժի, կա՛մ դրա սպառնալիքի միջոցով, գրում է Միջազգային ճգնաժամային խումբը։

Բաքվի առաջին պահանջը, ըստ փորձագիտական խմբի, վերաբերում է Ստեփանակերտից Հայաստան տանող ճանապարհին՝ Լաչինի միջանցքին։ Տեղեկացվում է, որ հրադադարի մասին համաձայնագրի համաձայն՝ կողմերը պետք է այլընտրանքային ճանապարհ կառուցեն երեք տարվա ընթացքում, ինչից հետո ռուս խաղաղապահները կտեղակայվեն նոր ճանապարհի վրա։ Նոր ճանապարհի ավարտը թույլ կտա Ադրբեջանին հետ վերցնել վերահսկողությունը Լաչին քաղաքի և հարակից տարածքների նկատմամբ։ Բաքուն կարծում է, որ Երևանը հապաղում է նոր ճանապարհի իր մի քանի կիլոմետրանոց հատվածի անցկացման հարցում, թեև օգոստոսին Հայաստանը մրցույթ է հայտարարել՝ շինարարությունը սկսելու համար:

Օգոստոսի 3-ի բախումներից հետո Արցախից բարձրաստիճան պաշտոնյան պնդել է, որ Ստեփանակերտը պատրաստ է, այդ թվում՝ ժամանակավոր պայմանավորվածության միջոցով, որքան հնարավոր է շուտ դադարեցնել Լաչինի միջանցքի օգտագործումը։ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունները Լաչինում մնացած բնակիչներին, որոնք այնտեղ էին տեղափոխվել 1992 թվականին, ասել են՝ այնտեղից հեռանալ օգոստոսի վերջին: Մինչդեռ Բաքուն գրեթե ավարտել է նոր ճանապարհի իր 32 կմ-անոց հատվածը:

«Հայկական կողմը փորձում է հետաձգել նոր ճանապարհի շահագործման հանձնումն այս տարի՝ դրանով իսկ միտումնավոր ձգձգելով Լաչին քաղաքի և մի շարք գյուղերի հանձնումը Ադրբեջանին»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ադրբեջանի երկրորդ դժգոհությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերմանը, որը պահանջվում էր հրադադարի մասին համաձայնագրով։ Փորձագետները շեշտում են, որ Հայաստանը հայտարարել է, որ իր զորքերը դուրս է բերել Լեռնային Ղարաբաղից։ Սակայն իրականում Բաքուն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առկայությունից՝ ՌԴ խաղաղապահներից պահանջելով զինաթափել այն, սակայն Հայաստանն ու ԼՂ իշխանությունները հայտարարում են, որ այս պահանջը չի եղել հրադադարի մասին համաձայնության մաս։

Ադրբեջանցի ռազմական պաշտոնյաներից մեկն իր հերթին Միջազգային ճգնաժամային խմբին ասել է՝ Բաքուն կշարունակի գործողությունները, քանի դեռ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ չի ապառազմականացվել։

Երրորդ՝ Բաքուն, ըստ երևույթին, ցանկանում է բանակցություններ սկսել մի պայմանագրի շուրջ, որով, հուսով է, հակամարտությանը վերջ կդրվի ի շահ իրեն: Ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ նրանք հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ սկսել նման համաձայնագրի շուրջ։ Ադրբեջանը հիասթափություն է հայտնել, որ դիվանագիտությունը շատ դանդաղ է առաջ շարժվում: Ադրբեջանցի պաշտոնյան պնդում է, որ հայ պաշտոնյաները միտումնավոր ձգձգում են բանակցությունները։

«Նրանք կարծում են, որ բանակցությունները ձգձգելով՝ կարող են սպասել, որ աշխարհաքաղաքական իրավիճակն իրենց օգտին փոխվի»,- ասել է պաշտոնյան։

Հայաստանցի պաշտոնյաներն էլ, իրենց հերթին, Բաքվին են մեղադրում՝ պնդելով, թե հենց Ադրբեջանն է փորձում խոչընդոտել ԵՄ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ օգտվելով այն հանգամանքից, որ հիմա աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վրա։

Տաթև Ֆռանգյան