«Ընդունելություն-2022. դիմում-հայտերի ամփոփում» թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հայտարարեց, թե որոնք են դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները: «Առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործ, երկրորդ տեղում՝ ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա, երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում, չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի իրավագիտություն, հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական …

