Եռամսյա հավաքի մասնակիցը 5 օր առաջ կորել է Սևանա լճում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եռամսյա վարժական հավաքների մասնակիցներից մեկն անհետ կորել է` Սևանա լիճ մտնելուց հետո։ Դեպքը տեղի է ունեցել հինգ օր առաջ։

Factor.am-ի տեղեկություններով՝ նա Գյումրիից էր, 31 տարեկան։ Մեզ հայտնի է անհետ կորածի անունը, սակայն չենք հրապարակում։

Արդյո՞ք հավաքի մասնակիցը ջրահեղձ է եղել, թե` ոչ, պաշտոնապես չի հաստատվում։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը Factor.am-ին հայտնեց, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Ուշագրավ է, որ դեպքից անցել է 5 օր, սակայն մինչ այս պահն այդ մասին որևէ տեղեկություն գերատեսչությունը չի հրապարակել։

Առայժմ հստակեցված չէ, թե զորավարժությունների մեկնած մասնակիցներն ինչու են հիմնական գործառույթը թողել և գնացել Սևան։ Մեր տեղեկություններով` լողալու նպատակով Սևան են գնացել վեց հոգով։ Տեղեկություններ չեն հայտնվում նաև, թե ո՞ւմ վերահսկողության տակ են եղել նրանք, ինչո՞ւ է ՊՆ պաշտոնյան թերացել ու հավաքի մասնակիցների գործողությունները չի վերահսկել։

Նարեկ Կիրակոսյան