Հայաստանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Իսրայել Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ից։ Իր ուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերությունները նոր մեկնարկ են հաղորդել հայ-իսրայելական համագործակցությանը: Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ վերջին երեք …