Ամբողջությամբ դադարեցվել է «Հյուսիսային հոսք 1»-ով Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարումը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտյան ամբողջությամբ դադարեցվել է «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով Ռուսաստանից Գերմանիա գազի մատակարարումը։ Այս մասին են վկայում գազատարի օպերատոր Nord Stream AG-ի տվյալները, հայտնում է Deutsche Welle-ն։

Գերմանական Nel և Opal գազատարների օպերատորների տեղեկացմամբ՝ գիշերը «Հյուսիսային հոսք»-ով մատակարարվող գազի ֆիզիկական հոսքը Գերմանիայի հյուսիսում գտնվող Գրայֆսվալդի ընդունման կետերից մեկում ամբողջությամբ դադարեցվել է, իսկ երկրորդ դեպքում՝ մի քանի անգամ նվազել։

Ավելի վաղ «Գազպրոմը» զգուշացրել էր, որ Պորտովայա կոմպրեսորային կայանի միակ գործող Trent 60 գազի բլոկը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կդադարեցվի՝ ենթադրյալ տեխնիկական և կանխարգելիչ սպասարկման համար:

Ըստ «Գազպրոմի»՝ անհրաժեշտ աշխատանքները կիրականացվեն Siemens-ի մասնագետների հետ համատեղ, իսկ սպասարկումից հետո կվերսկսվի գազի մատակարարումը օրական 33 մլն խ․մ․ ծավալով, որը կկազմի գազատարի թողունակության մոտ 20%-ը։

Տաթև Ֆռանգյան