Բաքվի և Երևանի հետ միասին կենտրոնացած ենք եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ միասին կենտրոնացած է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների ամենաբարձր մակարդակով կատարման ուղղությամբ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը Բաքվի և Երևանի հետ միասին կենտրոնացած է եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների ամենաբարձր մակարդակով կատարման ուղղությամբ։ Համաձայնեցված միջազգային ձևաչափերի շրջանակում համապատասխան աշխատանքները կրում են բովանդակային բնույթ և առաջ են ընթանում։ Օգոստոսի 30-ին Մոսկվայում մեր կողմի խորհրդատվական աջակցությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ»,- հայտարարել է Զախարովան։

Նա նշել է, որ ԵՄ միջնորդությամբ աշխատանքային խումբ ստեղծելու ծրագրերի մասին հայ ու ադրբեջանցի գործընկերների կողմից ոչ մի տեղեկություն չեն ստացել։

«Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ ԵՄ-ի ակտիվությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով։ Մեր կարծիքով՝ դա կապ չունի ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ։ Ես կասեի, որ դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններն են»,- հայտարարել է Զախարովան։

Տաթև Ֆռանգյան