Գերմանիայում փորձել են հրկիզել ուկրաինացի երեխաների համար նախատեսված մանկապարտեզը

Լուրեր

09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
Բոլորը

Արևելյան Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անհայտ անձինք անցյալ շաբաթվա վերջին փորձել են հրկիզել մանկապարտեզը, ուր հաճախում են Ուկրաինայից փախստականների երեխաներ։ Այս մասին հայտնել է Bild պարբերականը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պարբերականի տվյալներով՝ Գրյունաու շրջանի Entdeckerland մանկապարտեզի մուտքի մոտ հարձակվողներն ալկոհոլի կամ բենզինի նման դյուրավառ հեղուկ են լցրել և այրել այն։ Լուրջ հրդեհ, սակայն, չի առաջացել, բոցից միայն աննշան վնասվել է մուտքի դուռը։ Քանի որ հարձակումը տեղի է ունեցել մանկապարտեզը փակվելուց հետո, տուժածներ չկան։

«Entdeckerland» մանկապարտեզը գտնվում է փախստականների կացարանից 700 մետր հեռավորության վրա, որը ռմբակոծվել է այրվող առարկաներով օգոստոսի 26-ի երեկոյան։ Քանի որ մանկապարտեզն ու մանկատունը միմյանցից ընդամենը ութ րոպե քայլելու հեռավորությամբ են, ոստիկանությունը չի բացառում երկու հարձակումների կապը։

Իրավապահ մարմինները հարցաքննում են վկաներին, ուսումնասիրում տեսախցիկների տեսագրությունները և սոցիալական ցանցերում հրապարակումները՝ փնտրելու հետքեր, որոնք կօգնեն բացահայտել այս հանցագործությունները:

Գրյունաուի հարձակումները համընկել են 30 տարի առաջ Ռոստոկ քաղաքում ռասայական բախումների զոհերի հիշատակի շաբաթվա հետ, ուստի հետաքննությունը չի բացառում քաղաքական դրդապատճառները։

Տաթև Ֆռանգյյան