Հայաստանում գնաճի, դրա պատճառների, ծիրանի ու նրա արտահանման հետ կապված խնդիրների մասին Factor.am-ը զրուցել ենք տնտեսագետ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանի հետ։ -Պարոն Սարգսյան, սկսենք ծիրանից․ այն ավելի ցավոտ թեմա է համարվում մեզանում։ Արարատի մարզում գյուղացիներն ասում են, որ արտահանման գները նվազել են։ Սովորաբար այդպես չի լինում, դանդաղ են նվազում …

