Սենթ Լուիսում ավարտին է մոտենում շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկությունը: 7-րդ տուրի բոլոր 4 մրցախաղերն էլ ավարտվել են ոչ ոքի: Լևոն Արոնյանը սևերով 45-րդ քայլին հաշտություն է կնքել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Լևոնը վաստակած 3 միավորով 5-րդ տեղում է: Մյուս 3 պարտիայում միավորը կիսել են Յան Նեպոմնյաշչին ու Շահրիյար Մամեդյարովը, Լենիեր Դոմինգեսն ու Ալիռեզա Ֆիրուջան, …

