Գողությունների մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
Հասարակություն
10.09.2022 | 13:11Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից սեպտեմբերի 9-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 29-ամյա Անդրանիկ Հ.-ն, որը 2017 թ. ապրիլի 28-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա փոխանցվել է Մուշի բաժնի ծառայողներին: