Ղրղզստանը հայտնում է Տաջիկստանի հետ սահմանին մեկ օրվա ընթացքում երրորդ փոխհրաձգության մասին

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տեղի է ունեցել հերթական փոխհրաձգությունը, որն արդեն երրորդն է մեկ օրվա ընթացքում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից։

«2022 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 15:08-ին (Մոսկվայի ժամանակով՝ 12:08-ին) Բատկենի շրջանի Պասկի-Արիկ շրջանում Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել Բատկենի սահմանապահ «Սամարկանդեկ» ջոկատի անդամների ուղղությամբ։ Ղրղզ սահմանապահները կրակ են բացել, սկսվել է հերթական փոխհրաձգությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ հերթական փոխհրաձգությունն էր տեղի ունեցել Տաջիկստանի Իսֆարա շրջանի տաջիկ-ղրղզական սահմանի հատվածում։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորեքշաբթի ժամը 07:15-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 05:15-ին) տաջիկ-ղրղզական սահմանի այն հատվածում, որտեղ գտնվում է Տաջիկստանի Իսֆարա սահմանապահ ջոկատի Կեխի սահմանային կետը, սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ ղրղզ սահմանապահները ականանետներից, գնդացիրներից և այլ հրազենից կրակել են Տաջիկստանի սահմանապահ դիրքերի ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան