Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին՝ գազ չգնել Ադրբեջանից

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանի (ԵԽ) բազմաթիվ պատգամավորներ այսօր կոչ են արել Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ գազ չգնել Ադրբեջանից, որը «հարձակվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա», այլ քայլեր ձեռռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Այս տարվա հուլիսին ԵՄ-ն Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել առաջիկա մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանից գազի մատակարարումները կրկնապատկելու մասին՝ որպես ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու՝ Բրյուսելի ցանկության մաս:

«Մենք չենք կարող թույլ չտալ Գերմանիային փակել ատոմակայանները, միաժամանակ, գազ ներկրել Ադրբեջանից և կախված լինել մեկ այլ հանցավոր ռեժիմից: Հուսով եմ, որ մենք բոլորս դեմ կլինենք [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևի ագրեսիային Հայաստանի դեմ»,- ասել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին։

«Բարեկամ Հայաստանի ժողովրդին օգնելուց ձեռնպահ մնալը՝ հանուն գազային շահերի, ինչպես անում է ԵՄ-ն, դավաճանություն է»,- շեշտել է մեկ այլ ֆրանսիացի պատգամավոր՝ Ջորդան Բարդելլան։

Իր հերթին, Բուլղարիայից պատգամավոր Անդրեյ Կովաչովը Եվրահանձնաժողովի ղեկավարին կոչ է արել «անել հնարավորը՝ մարդկանց սպանությունը դադարեցնելու համար»։

«Եվրամիությունը պետք է միջնորդի դեր ստանձնի [Հայաստանի և Ադրբեջանի միջև]»,- ասել է նա։

Տաթև Ֆռանգյան