Թուրքիան Սիրիայում նոր ռազմական գործողությունը կսկսի, երբ ավարտվեն այդ երկրի հետ սահմանին համապատասխան նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո, գրում է «Անադոլու» գործակալությունը։ «Հենց որ ավարտվեն անվտանգության միջանցքում բացերի վերացման նախապատրաստական աշխատանքները, որոնք մենք սկսել ենք ստեղծել Սիրիայի հետ մեր սահմանին, մենք կսկսենք նոր գործողությունը»,- ասել է …

