Հուլիսի 28-ին, ժամը 17:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացիները Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորվել են։ ԱԻՆ հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Դ․ Տ․-ին (ծնված 1989 թ․) և Ե․ Պ․-ին (ծնված 1989 թ․) և մոտեցրել ուղեկցող ավտոմեքենային։

