Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։
«ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։