Հայաստանի կինոգործիչների միությունն արդեն մի քանի անգամ ահազանգել է, որ դեռևս 2013-ին, ժամանակի քաղաքային իշխանությունների կողմից, ըստ կինոգործիչների` կեղծիքներով օրինականացվել է գոյություն չունեցող, իբր, ինքնակամ շինություն։ Խոսքը Վարդանանց 18/4 հասցեում գտնվող և Կինոմիության սեփականությունը հանդիսացող Կինոյի տան ծառապատ ներքին բակում՝ ձմեռային այգում, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքի մասին է։ Արդեն 2021-ին քաղաքային նոր իշխանությունների օրոք …

