Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի առիթով. այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում ասված է. «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կուսակցության 135-ամյա հոբելյանի առիթով: Կուսակցությունն իր երկարամյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը: Իրենց ազգանվեր …

