Պուտինը հայտարարել է, թե զարմացել է՝ կարդալով Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «սխալ և անընդունելի է» անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության ապակառուցողական դերի մասին։ Ուրբաթ օրը կայացած ԱՊՀ գագաթնաժողովում ՌԴ ղեկավարն ասել է, թե «զարմացել է  երեկ կարդալով Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ», գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ այդ հայտարարություններում բացակայում է հակամարտության բուն ընթացքի ըմբռնումը»,- ասել է Պուտինը՝ պնդելով, թե Մակրոնը, դատելով ամեն ինչից, տեղեկություն չունի կողմերի դիրքորոշման մասին։ «Այդ պատճառով էլ Ֆրանսիայի նախագահի ձևակերպումները սխալ են հնչել, ես անգամ կասեի՝ այլասերված, ուստի՝ անընդունելի են»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

«Հնարավորություն կլինի. մենք դեռ կքննարկենք այս թեման Ֆրանսիայի նախագահի հետ», – ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը՝ պնդելով, թե «Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղինը և դրան վերաբերող հարցերը»։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԼՂ հակամարտության համատեքստում ՌԴ-ի հասցեին կոշտ քննադատություն էր հնչեցրել France 2-ին տված հարցազրույցում։  Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել էր ապակայունացնող դեր ունենալու մեջ։ Պատասխանելով հարցազրուցավար Կարոլին Ռուի այն հարցին՝ թե Ֆրանսիան ի՞նչ կարող է անել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի համատեքստում, Մակրոնն ասել էր․ «Մենք հստակ դատապարտել ենք։ Անմիջապես զանգահարեցի նախագահ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որոնք մի քանի օր անց եկան Փարիզ։ Ֆրանսիան միջնորդ ուժերից մեկն է։ Այսպիսով, առաջին հերթին, ես ցանկանում էի, որ այս երկու երկրները հրավիրվեն Պրահա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սա, ի դեպ, նորագույն պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ընձեռեց, որպեսզի Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը հանդիպեն: Ասեմ ձեզ Պրահայի հանդիպման կարևորությունը․ Եվրոպական խորհրդի նախագահի հետ միասին մենք հավաքեցինք Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին, և որոշեցինք, որ առաջին հերթին կողմերը պետք է պարտավորվեն ճանաչել 1991 թվականի սահմանները: Ահա սպիտակ գիծը. թող ընդունեն եվրոպական առաքելությանը, որն այս օրերին մեկնում է հետագա խախտումները դիտարկելու համար, որպեսզի միջազգային հանրությունն այսուհետ կարողանա դիրքորոշվել և վերականգնել կարգն ու սահմանների նկատմամբ հարգանքը:

Իսկ այս սահմանին արդեն երկու տարի ի՞նչ է կատարվում։ Այնտեղ 5000 ռուս զինվոր կա։ Այս հակամարտության հիմքում հակամարտություն կա։ Ռուսաստանն օգտագործեց մի քանի տասնամյակների վաղեմության այս հակամարտությունը, միջամտեց հակամարտությանը և ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությամբ և վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանին։ Եվ տեսեք, այստեղ տեղի ունեցողը Ռուսաստանի կողմից ապակայունացնող մանևր է, որը Կովկասում փորձում է անկայունություն հրահրել՝ բոլորիս թուլացնելու և պառակտելու համար։ Պարզ ասած, Ֆրանսիան այստեղ է, ներկա է և միջնորդ ուժ է: Իսկ հայերին չենք լքի»։

 

Տաթև Ֆռանգյան