«Ճանապարհային դեպարտամենտը» հաղորդում է, որ Ավարտվել է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.7կմ երկարությամբ հատվածի (հիմնական ճանապարհ՝ կմ0+000 – կմ4+370 և մուտքեր ու իջատեղեր) վերականգնումը։ Ճանապարհը նորոգվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։ Տեղական նշանակության ճանապարհը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում. այն սկիզբ է առնում նույն …

