Փող կա, զենք՝ ո՞չ․ Հայաստանի փնտրող հայացքը՝ դեպի Հնդկաստան և Իրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 01:05
«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» ու դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2026 | 23:59
Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը
11.01.2026 | 21:12
ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ
11.01.2026 | 20:30
Ահազանգ է ստացվել, որ մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել
11.01.2026 | 20:24
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.01.2026 | 19:41
Թրամփը Կուբային կոչ է արել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»
11.01.2026 | 19:02
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
11.01.2026 | 18:11
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
11.01.2026 | 17:35
Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
11.01.2026 | 17:07
Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ
11.01.2026 | 16:35
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին
11.01.2026 | 16:19
ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար
11.01.2026 | 15:28
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
11.01.2026 | 14:33
Վթարային ջրանջատում Լոռիում և Արմավիրում
11.01.2026 | 14:25
Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes
Բոլորը

Հայաստանը գումար ունի, զենքի համար վճարում է, զենք չի ստանում։ Այս մասին իր թեզն այսօր ավելի բաց ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը»,- նշեց Փաշինյանը:

Հայկական իշխանամերձ աղբյուրներն այսօր տեղեկատվության արտահոսք արեցին, ըստ որի՝ Հայաստանը շուրջ մեկ տարի առաջ 500 մլն դոլարի զենք գնելու պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ, վճարել է 400 մլն դոլար կանխավճար, բայց Ռուսաստանն այդպես էլ չի մատակարարել։ Սրան, ըստ էության, լրացնում է Փաշինյանի՝ օրեր առաջ արած հայտարարությունը։

Այս սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հենց առաջին օրը Նիկոլ Փաշինյանը փաստացի ասաց, որ զենք գնելու փողը կա, մյուս հնարավորությունները բացակայում են։ Փաշինյանը թվեց երեք պատճառներ, թե ինչու չի ստացվում զենք ներկրել Հայաստան։

«Ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել Հայաստանի Հանրապետությանը։ Բայց կան երկրներ, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին։ Բայց կան երկրներ, որ պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանը զենք գնի այն երկրից, որ պատրաստ է իրեն զենք վաճառել»,- նշում էր Փաշինյանը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ խանդի տեսարանները երբեք խնդիր չեն եղել Հայաստանի համար զենք գնելիս։ Փաշինյանն ասում է՝ կարող ենք անտեսել խանդի տեսարանները, բայց դա կարող է բերել անվտանգային խնդիրների։ Էլի Փաշինյանը մինչև վերջ չի ասում՝ ի՞նչ խնդիրների։ Քոչարյանն էլ ասում է՝ չգիտի՝ ի՞նչն է խանգարում Իրանից զենք գնել։

«Ինչո՞ւ այդ հնարավորությունից չեք օգտվում, չեք փորձում այդ հնարավորությունն օգտագործել։ Ռուսաստանն այսօր Իրանից ԱԹՍ-ներ է գնում և բավական էֆեկտիվ օգտագործում է այդ սարքերը։ Մենք ինչո՞ւ մինչև այսօր չունենք հարվածային անօդաչու սարքեր, երբ մեր հարևանն ունի բավական մեծ տեսականի, և ասում են՝ բավական որակյալ։ Ի՞նչն է պատճառը», – նշում է Քոչարյանը։

Եվ հենց այսօր Հնդկաստանի մամուլում հրապարակվում են տեղեկություններ, որ այդ երկիրը Հայաստանի հետ ստորագրել է զենքի մատակարարման պայմանագիր՝ շուրջ 250 մլն դոլար արժեքով։ Հայաստանին մատակարարվող զենքի ցանկում հիշատակվում են, մասնավորապես, «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը՝ ռուսական «Գրադ»-ի և «Սմերչ»-ի հնդկական տարբերակները։

Հակամարտության հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը բացատրում է, որ Հնդկաստանը Հայաստանին զենք վաճառում է ոչ միայն բիզնես շահերի, այլև քաղաքական շահերի համատեքստում։

«Հնդկական մամուլի վերլուծություններն ասում են՝ Հայաստանին զենք վաճառում են, որովհետև Հայաստանի դեմ պայքարում են Պակիստանը, Թուրքիան և Ադրբեջանը՝ «երեք եղբայրներ», ինչպես նշված էր իրենց այս կիսապաշտոնական վերլուծություններից մեկում։ Եվ հստակ բացատրվում էր, որ դա բխում է Հնդկաստանի շահերից, որովհետև Ադրբեջանի դաշնակիցը Պակիստանն է, որը Հնդկաստանի հակառակորդն ու թշնամին է»,- նշում է Հովհաննիսյանը։

Փորձագետը բացատրում է՝ եթե ռուսական զենք գնելու հնարավորություն չկա, և նույնիսկ եթե լինի, միևնույն է՝ պետք է փնտրել նաև այլ մատակարարներ։

Այս պայմաններում Հայաստանին զենք մատակարարելու քննարկումներ են գնում նաև Արևմուտքում։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկություններով՝ այդպիսի քննարկումներ կան նաև ԱՄՆ-ում։

Իսկ ֆրանսիական հեղինակավոր Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը հարց է ուղղում իրենց իշխանություններին՝ ԱՄՆ-ն զենք է վաճառում Հայաստանին՝ ադրբեջանցիներից և թուրքերից պաշտպանվելու համար, իսկ ԵՄ-ն և Ֆրանսիան ի՞նչ են մտածում այս հարցի վերաբերյալ։

Ուշագրավ է, որ հենց այս պայմաններում է տեղի ունենում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Ֆրանսիա, թեև այցի օրակարգի մասին ոչինչ հայտնի չէ։

Այսօր, սակայն, հայտնի է դարձել այլ կարևոր լուր․ Հայաստանի 2023 թվականի բյուջեի նախագծով՝ նախատեսվում է շուրջ 1,5 անգամ ավելացնել պաշտպանության ապահովման ծախսերը։ Եթե ԱԺ-ում բյուջեն հաստատվի, ապա հաջորդ տարվա պաշտպանական ծախսերը կգերազանցեն 500 մլրդ դրամը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան