Ադրբեջանում 99 քաղբանտարկյալ կա․ իրավապաշտպաններ

Լուրեր

02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում թարմացրել են քաղբանտարկյալների ցուցակը, որում ներառված է 99 քաղաքացի, գրում են տեղական լրատվամիջոցները։

Մասնավորապես, «Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը թարմացրել է ցուցակը, որը կազմվել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի և Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովի կողմից։ Ցուցակում 99 մարդու անուն է ներառված։ Այն կազմողներն օգտագործել են ԵԽԽՎ սահմանած «քաղբանտարկյալ» հասկացության չափանիշները։

Նախորդ ցուցակը հրապարակվել էր 2022 թվականի հունիսի 6-ին և պարունակում էր 100 անուն։

Էլշին Հասանովը նշել է, որ ցուցակում նոր անուներ են հայտնվել՝ կրոնական ակտիվիստ Ֆագան Մամեդովը և Աբիդ Գաֆարովը։ Մամեդովը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Նա Բաքվից Գանձակ է տարել կրոնական կարգախոսներով վերնաշապիկներ՝ Աշուրայի արարողության համար։

Գաֆարովը մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել՝ Արցախյան պատերազմի մասնակիցներին անարդարության դեմ բողոքի կոչեր անելու համար։

Ցուցակից դուրս են մնացալ ազատ արձակված աստվածաբան Էլշան Մուսթաֆօղլուն, «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամ Թեյմուր Օսմանովը, որն արդեն կրել է իր պատիժը, և բանտում մահացած Էլշադ Մուսթաֆաևը։

Քաղբանտարկյալները բաժանվում են 6 խմբի։ Առաջին խումբ՝ լրագրողներ ու բլոգերներ, որում ընդգրկված է 4 մարդ, երկրորդ խումբ՝ ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ՝ 4 մարդ, երրորդ խումբ՝ Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ՝ 5 մարդ, չորրորդ խումբ՝ հավատացյալներ՝ 19 մարդ, Տերտերի գործով դատապարտվածներ՝ 27 մարդ, հինգերորդ խումբ՝ Գյանջայի գործով դատապարտվածներ՝ 27 մարդ, վեցերորդ խումբ՝ ցմահ դատապարտյալներ՝ 13 մարդ։

Էմմա Չոբանյան