ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ)․ տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է: Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները, վերահասկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը: Արդյունքում պարզվել է, …

