ՀԱՊԿ-ը նոյեմբերի վերջին կրկին կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը․ Բելառուսի ԱԳՆ

Լուրեր

31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը դարձյալ կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստում, որը նախատեսված է նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ամբրազևիչի խոսքով, այսօրվա հանդիպման ժամանակ «շատ լուրջ և անկեղծորեն քննարկվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորած և հայ-ադրբեջանական սահմանի հատվածում աշխատած մոնիթորինգային առաքելության աշխատանքի արդյունքները»։

«Ամենակարևորը՝ կողմերը կարողացան քննարկել մեր կազմակերպության հեռանկարային արձագանքն այս հարցերին։ Առաջիկա մի քանի շաբաթների համար կա որոշակի տեսլական, թե ինչպես կդիտարկվի այս հարցը։ Ինչպես հայտնի դարձավ՝ առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Կողմերը եկել են համաձայնության, որ հարցը հետագայում կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում, որը նախատեսված է նոյեմբերի վերջին»,- ասել է Ամբրազևիչը։

Տաթև Ֆռանգյան