Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: «Այո՛, քննարկվում են տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր բուհեր՝ եղած բուհերի հենքով: Դրանք չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է որոշակի հստակ բովանդակային մոտեցում, և ես շատ դրական եմ նայում գաղափարին, որովհետև գաղափարի ամենակարևոր հիմքն է՝ …

