Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Տաշքենդում կոչ է արել կանխել Ռուսաստանի ազդեցության աճը

Լուրեր

31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
Բոլորը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Կենտրոնական Ասիա կատարած եռօրյա շրջագայության ժամանակ կոչ է արել ընդլայնել գործընկերությունը: Ուզբեկստան, իսկ ավելի վաղ՝ Ղազախստան իր այցով նա ցանկանում է համագործակցության ազդանշան ուղարկել նախկին խորհրդային հանրապետություններին, նոյեմբերի 1-ին Տաշքենդում Ուզբեկստանի արտգործնախարար Վլադիմիր Նորովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Բերբոքը:

Լրագրողների հետ զրույցում նա հորդորել է կանխել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության անարգել աճը Կենտրոնական Ասիայում։ Մամուլի ասուլիսում Բերբոքը բարձրացրել է Չինաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների թեման։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ Պեկին կատարած առաջին այցից անմիջապես առաջ նա հիշեցրել է արդար մրցակցության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի ճանաչման հարցերում Բեռլինի դիրքորոշումը հստակեցնելու անհրաժեշտության մասին, հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև Չինաստանի նկատմամբ գերմանական քաղաքականության փոփոխությունների անհրաժեշտության մասին։

«Մենք՝ Գերմանիայի դաշնային կառավարությունը, պետք է նոր ռազմավարություն մշակենք Չինաստանի համար, քանի որ վերջին տարիներին չինական քաղաքական համակարգը արմատապես փոխվել է»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը։

Սպասվում է, որ Օլաֆ Շոլցը նոյեմբերի 3-ին կմեկնի Չինաստան։ Սա դաշնային կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո նրա առաջին այցը կլինի Չինաստան։

Տաթև Ֆռանգյան