Իրանը 1000 միավոր զենք կմատակարարի Ռուսաստանին. CNN

Լուրեր

31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Բոլորը

Իրանը պատրաստվում է Ռուսաստան ուղարկել մոտ 1000 միավոր հավելյալ սպառազինություն՝ ներառյալ փոքր հեռահարության «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռներ և ավելի շատ հարձակողական անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով արևմտյան երկրների պաշտոնյաներին, որոնք ուշադիր հետևում են Իրանի սպառազինությունների ծրագրին։

Սա կլինի առաջին դեպքը, երբ Իրանը Ռուսաստանին է մատակարարում առաջադեմ ճշգրտությամբ կառավարվող հրթիռներ, որոնք կարող են Կրեմլին զգալի իմպուլս տալ մարտի դաշտում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Իրանից Ռուսաստան զենքի վերջին առաքումը ներառում էր մոտ 450 անօդաչու թռչող սարք, որոնք ռուսներն արդեն օգտագործել են Ուկրաինայի դեմ հարվածների ժամանակ։

Թեև այս սպառազինության առաքման հստակ ժամկետ չկա, պաշտոնյաները կարծում են, որ դրանք կմատակարարվեն մինչև տարեվերջ:

Սեպտեմբերին Ուկրաինան պաշտոնապես մեղադրեց Իրանին Ռուսաստանին զենք մատակարարելու մեջ և հետ վերցրեց Իրանի դեսպանի հավատարմագրումը։ Հոկտեմբերի 18-ին արտգործնախարար Դմիտրի Կուլեբան առաջարկեց Վլադիմիր Զելենսկիին խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իգնատն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է իրանական հրթիռներ տեղակայել Ուկրաինայի հյուսիսային սահմանին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար դժվար կլինի պաշտպանվել դրանցից այն միջոցներով, որոնք ունի իր սպառազինությունում։

Տաթև Ֆռանգյան