Օրեր առաջ Փարիզի քաղաքապետարանը, ի պաշտպանություն հայ ժողովրդի, բանաձև է ընդունել․ Երևանի ավագանու նիստում այս մասին հայտարարեց ավագանու անդամ Լևոն Զաքարյանը։ Նա ընթերցեց այն և Երևանի քաղաքապետարանի կողմից շնորհակալություն հայտնեց Փարիզի քաղաքային խորհրդին։ Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ Փարիզի …

