Meta-ն պատրաստվում է աշխատակիցներին այս շաբաթ տեղեկացնել լայնածավալ կրճատումների մասին․ The Wall Street Journal

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեխնոլոգիական հսկա Meta-ն (նախկին Facebook) պատրաստվում է առաջիկա օրերին զանգվածային կրճատումներ սկսել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Սպասվում է, որ կրճատումները կանդրադառնան հազարավոր աշխատակիցների վրա։ Դրանց մասին հայտարարությունը կարվի արդեն չորեքշաբթի:

Հաղորդվում է, որ սրանք կլինեն ընկերության պատմության մեջ անձնակազմի առաջին լայնածավալ կրճատումները, թեև տոկոսային առումով կրճատումը կլինի ավելի քիչ, քան Twitter-ում։

Այսօր, ըստ ընկերության տվյալների, Meta-ն ունի ավելի քան 87,000 աշխատակից:

Հիշեցնենք, որ Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը ևս հայտարարել էր, որ աշխատակիցների կրճատում է սպասվում, քանի որ «ընտրություն չկա, երբ ընկերությունը կորցնում է օրական ավելի քան 4 միլիոն դոլար»։

Միաժամանակ, նա հավելել է, որ բոլոր ազատվածներին «առաջարկվել է 3 ամսվա արձակուրդային վճար, որը 50 տոկոսով ավելին է, քան նախատեսված է օրենքով»։

Տաթև Ֆռանգյան