Ադրբեջանում ընդդիմությունն Իրանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է անցկացնելու՝ Թեհրանի «հակաադրբեջանական գործողությունների պատճառով»

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների գերլարվածության ֆոնին Բաքվի ընդդիմությունը պատրաստվում է Թեհրանի գործողությունների դեմ բողոքի ակցիա անցկացնել։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ «Մուսավաթ» կուսակցությունը նոյեմբերի 15-ին նախատեսում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնել։ Բաքվի գործադիր իշխանությանը հավաքի համար արդեն համապատասխան ծանուցում է ուղարկվել։

«Ակցիան անցկացվում է՝ ի նշան բողոքի Իրանի հակաադրբեջանական քաղաքականության և այդ երկրում խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշելու դեմ»,- ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Ի դեպ, չի բացառվում, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք արգելում են երկրում ցանկացած բողոքի ցույցերն ու հանրահավաքները, թույլ տան հակաիրանական այս ակցիան անցկացնել՝ հաշվի առնելով Բաքվի պետական քարոզչական մեքենայի՝ Իրանի դեմ ուղղված վերջին շրջանի գործողությունները։

Բացի այդ, Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունն էլ նոյեմբերի 11-ին այլ հավաք է նախատեսում՝ արդեն իշխանություններից պահանջելու ժողովրդավարական բարեփոխումներ ու հավաքների ազատություն։ Սեպտեմբերի 30-ին ու հոկտեմբերի 24-ին ընդդիմադիրները փորձել էին հավաքներ կազմակերպվել, սակայն բռնի ուժով ու ձերբակալություններով ոստիկանությունը թույլ չէր տվել դրանք անցկացնել։

Էմմա Չոբանյան