Անտոնիո Գուտերեշը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել, քանի որ մոլորակն աղետի ազդանշան է ուղարկում

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Աճող ջերմաստիճանի ծայրահեղությունները, անտառային հրդեհները, երաշտներն ու ջրհեղեղները կլիմայի տաքացման արդյունք են: Ըստ ՄԱԿ-ի նոր զեկույցի, որը ցույց է տալիս, որ աշխարհը խորը կլիմայական ճգնաժամի մեջ է, վերջին ութ տարիները կլինեն ռեկորդային ամենաշոգը, գրում է Euronews-ը:

Եգիպտոսում կլիմայի 27-րդ համաժողովի բացման ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել, քանի որ «մոլորակն աղետի ազդանշան է ուղարկում»։

«Ինչպես համոզվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը՝ փոփոխությունները տեղի են ունենում աղետալի արագությամբ՝ ոչնչացնելով կյանքեր և կենսապահովման համակարգեր բոլոր մայրցամաքներում: Մենք պետք է արձագանքենք մոլորակի աղետի կոչին հավակնոտ, վստահելի կլիմայական գործողություններով: Եվ այս ամենի տեղը COP27-ի համաժողովն է, իսկ ժամանակը՝ հիմա»,- հայտարարել է Անտոնիո Գուտերեշը։

Աշխարհի ավելի քան 120 առաջնորդներ մասնակցում են ՄԱԿ-ի Կլիմայի 27-րդ համաժողովին։ Նրանք հինգ րոպեանոց ելույթներ կունենան՝ ներկայացնելով, թե ինչ են ակնկալում հանդիպումից:

Զարգացած երկրների համար երկու հիմնական նպատակն է՝ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և արագացնել անցումը դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Մինչ զարգացող երկրները, որոնք կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում են, ցանկանում են տեսնել նախկին ֆինանսավորման պարտավորությունների կատարումը:

Տաթև Ֆռանգյան