Ի վերջո կանգնակների հարցը լուծեք, ձեռքներդ սեղանին խփեք, ասեք՝ անօրինական կանգնակներ չդնեն։ Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում այս մասին նշեց ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով Երևանում կանգնակների խնդրին: «Քիչ ա մնում՝ ներքնաշորը տանից հանեն, իրենց դռների դիմաց որպես կանգնակ դնեն․ է՛լ դույլ, է՛լ տուփեր ու արկղեր, բոլոր հնարավոր ու անհնար գոյականները դրվում են կանգնակների տեղում»,- …

