Գիտական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար հատկացվել է մոտ 3 միլիարդ դրամ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Այս տարի գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար տրամադրվել է աննախադեպ ֆինանսավորում՝ շուրջ 2 միլիարդ 933 միլիոն դրամ: Մրցույթը հայտարարվել էր 2022 թվականի հունիսի 1-ին:

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին նույն մրցույթի շրջանակում տրամադրվել էր 1 միլիարդ 354 միլիոն դրամ, իսկ դրանից առաջ կազմակերպված մրցույթներում ամենամեծ հատկացումը շուրջ 300 միլիոն դրամ է կազմել:

Ցանկում ընդգրկված է 15 գիտական կազմակերպություն, ֆինանսավորվել է 28 հայտ: Ձեռք բերված սարքավորումները տեղակայվելու են այն կազմակերպություններում, որոնք ներկայացրել են մրցութային հայտերը, սակայն, մրցույթի պայմանների համաձայն, դրանցից օգտվելու հնարավորություն կունենան նաև գիտական գործունեություն իրականացնող շահառու այլ կազմակերպություններ»,- ասված է հաղորդագրությունում։